Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հայտարարություն

Հայտարարություն
20.02.2025 | 13:45

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ահազանգում է արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը քայքայող երևույթի մասին։

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կոպտորեն ոտնահարելով արդարադատության տարրական նորմերը, հետին թվով էական բովանդակային փոփոխության է ենթարկել թիվ ԵԴ/45878/02/21 քաղաքացիական գործով 2024-ի հոկտեմբերի 7-ին իր իսկ ընդունած դատական ակտը:

2025-ի փետրվարի 14–ին «Դատալեքս» տեղեկատվական համակարգից պարզվել է, որ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2024-ի նոյեմբերի 15-ին կայացրել է «Վրիպակն ուղղելու մասին» վերտառությամբ որոշում, որը չի առաքվել դատավարության կողմերին և, որով հիմնովին փոխվել է նույն դատարանի կողմից հոկտեմբերի 7-ին ընդունված դատական ակտի էությունը։

Ընդ որում, «Վրիպակի ուղղում»-ն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ նույն դատարանի «ուղղվող» որոշումն (առանց վրիպակի) շուրջ 2.5 ամիս առաջ բողոքարկված էր Վճռաբեկ դատարանում։

ՔԻՊ-ը ողջամիտ կասկածներ ունի, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտը հետին ամսաթվով էապես փոխելու գործողությունը թելադրվել է Վճռաբեկ դատարանի կողմից:

Այսու՝ ՔԻՊ-ը ԲԴԽ-ին (Դատական իշխանություն), Արդարադատության նախարարությանը (ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia) և Դատավորների էթիկայի հանձնաժողովին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, գործընթացը իրավական կոլապսից դուրս բերելու, դատական իշխանության հեղինակությունը խայտառակությունից զերծ պահելու ուղղությամբ։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ

20.02.2025 թ.

Դիտվել է՝ 6050

Մեկնաբանություններ